ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՀՈՒՆՎԱՐԻ 2021թվականի N 052-Ա
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի <<Արմավիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կարգ ու պայմանները հաստատելու մասին>> թիվ 57-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2021 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 69-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Կարեն Գևորգյանի դիմումը` որոշում եմ.
1. Բավարարել Ա/Ձ Կարեն Գևորգյանի դիմումը և թույլատրել Շահումյան 50 հասցեում արտաքին գովազդ տեղադրելը:
2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Կարեն Գևորգյանին տալու համապատասխան թույլտվություն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք. Արմավիր