Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՄԱՐՏԻ 2020թվականի N 265-Ա

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի <<Արմավիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կարգ ու պայմանները հաստատելու մասին>> թիվ 57-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 102-Ն որոշմամբ և հիմք ընդունելով  Ա/Ձ Յանա Հայրապետյանի դիմումը` որոշում եմ.

1. Բավարարել  Ա/Ձ Յանա Հայրապետյանի դիմումը և թույլատրել Շահումյան 65 հասցեում արտաքին գովազդ տեղադրելը:

2. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման և տրանսպորտի վերահսկողության բաժնին  Ա/Ձ  Յանա Հայրապետյանին տալու համապատասխան թույլտվություն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք. Արմավիր