Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, , armavir.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020թվականի N 617-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Քաղաքացի Արմեն Միխաելի Շիրվանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 4/1 հասցեում գտնվող 292.0 քմ հողամասում կառուցել է ինքնակամ շինություններ` մեկ հարկանի  ավտոլվացման կետ 39.2 քմ ներքին և 40.9 քմ արտաքին մակերեսով, ավտոլվացման կետ 34.1 քմ, ներքին և 36.6 քմ արտաքին մակերեսներով , ծածկը 43.3 քմ մակերեսով, սպասասրահը 3.2 քմ ներքին և 4.6 քմ արտաքին մակերեսներով և պարիսպ 1.8 քմ մակերեսով: Հաշվի առնելով, այն հանգամանքը որ Բաղրամյան 4/1 հասցեում գտնվող ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին,Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17, 18 կետի <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> հ. 757-Ն որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետով,2015 թվականի մարտի 19-ի h.596-Ն որոշման N-1 հավելվածի 49-րդ կետով ,<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ինքնակամ կառույցն իրականացրած անձի` Արմեն Միխաելի Շիրվանյանի  08.09.2020 թ. թիվ 3039 դիմումը՝ որոշում եմ.

1.    Սեփականության իրավունքով (հիմք՝ սեփականության իրավունքի գրանցման 23112018-04-0064 վկայական )Արմեն Միխաելի Շիրվանյանին   պատկանող Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոց թիվ 4/1 հասցեում գտնվող 292.0 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված ավտոլվացման կետ 39.2 քմ ներքին և 40.9 քմ արտաքին մակերեսով, ավտոլվացման կետ 34.1 քմ, ներքին և 36.6 քմ արտաքին մակերեսներով , ծածկը 43.3 քմ մակերեսով, սպասասրահը 3.2 քմ ներքին և 4.6 քմ արտաքին մակերեսներով և պարիսպ 1.8 քմ մակերեսով ճանաչել օրինական։

2.      Ընդունել ի գիտություն, որ

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող  շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)
շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3.      Սահմանել, որ իքնակամ կառույցն իրականացրած անձը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Արմավիր համայնքի բյուջե պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ. 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի ա) ենթակետով սահմանված հասարակական նշանակության կառույցի յուրաքանչյուր 1 քմ համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով` 4200 ՀՀ դրամ` 127.2 քմ մակերսի համար ընդհանուր 534240 (հինգ հարյուր երեսունչորս հազար երկու հարյուր քառասուն) ՀՀ դրամ օրինականացման վճարը:

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

 

4. Սույն որոշումն ուժի մեջ կմտնի , վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով սահմանված՝ 200000 /երկու հարյուր հազար /ՀՀ դրամ տուգանքը համայնքի բյուջեվ ճարելուց հետո:

5.    Սույն որոշումը ՀՀ Oրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք. Արմավիր