Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը, հաշվի առնելուվ այն հանգամանքը, որ Արմավիր քաղաքում բացօթյա-շարժական առևտուրը քաղաքի կենտրոնական հատվածներում առաջացնում է երթևեկության հետ կապված խոչնդոտներ՝
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. 1. Արգելել բացօթյա – շարժական առևտրի կետերի տեղակայումն ուգ ործունեությունը՝
ԱրմավիրքաղաքիՀանրապետությանևԵրևանյանփողոցներում, Աբովյան փողոցի՝ Ջիվանու-Չարենց փողոցների միջև ընկած հատվածում. Սայաթ-Նովա փողոցի՝ Ջիվանու -Չարենց փողոցների միջև ընկած հատվածում, Շահումյան փողոցի՝ Ջիվանու-Նալբանդյան փողոցների միջև ընկած հատվածում, Մյասնիկյան փողոցի՝ Ջիվանու -Չարենցփողոցներիմիջևընկածհատվածում:
2 . Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականիհոկտեմբերի 1-ից: