Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Արարատ Միքայելի Վարդանյանի 08.11.2019 թ. թիվ 3609 դիմումը, դիմումը և հաշվի առնելով, որ Արմավիր համայնքի Չարենցի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին` որոշում եմ.
1. Վերականգնել Արարատ Միքայելի Վարդանյանի /ծնված 00.00.1931թ./ սեփականության իրավունքը Արմավիր համայնքի Չարենցի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող գույքային միավորների` 530.0 քմ օրինական հողամասի վրա 1955, 1975 և 2000 թ,թ կառուցված 323,0 քմ բնակելի տան և 1999 թ. կառուցված 4,5 քմ պարիսպի նկատմամբ, իսկ ծածկը համարել ինքնակամ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինությանև օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո: