Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 27.12.2019թ. թիվ 136-ն որոշման 8-րդ կետով և հիմք ընդունելով ՔԿԱԳ բաժնի պետի 30.06.2020թ. թիվ 2272 զեկուցագիրը` որոշում եմ.
1. 01 բաժնի 3 խմբի 1դասի <<Աշխատակազմի (կադրերի) գծով ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> ծրագրի ՔԿԱԳ բաժնի ծախսերի <<էներգետիկ ծառայություններ>> 4212 հոդվածի 1-ին կիսամյակի խնայված գումարներից պակասեցնել 39,0 հազար դրամ և ավելացնել <<գրասենյակային նյութեր և հագուստ>> 4261 հոդվածին՝ նոր տպիչի համար քարտրիջներ ձեռքբերելու համար:
2. Արմավիր համայնքի 2020թ. բյուջեում և ՔԿԱԳ բաժնի ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ: