Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 544-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2020 թվականի N 544-Ա

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆ /ՆԱԽԿԻՆ ՆԱՐԻՄԱՆՈՎ/ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՅԾԱՌ ՍՏՅՈՊԱՅԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԵՎ ՎԱՀՐԱՄ ԷԴՈՒԱՐԴԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Պայծառ Ստյոպայի Ստեփանյանի 21.08.2020 թ. թիվ 2891 դիմումը, դիմումին կից ներկայացված ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով, որ Արմավիր համայնքի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում ` որոշում եմ. 

1. Վերականգնել Պայծառ Ստյոպայի Ստեփանյանի  /ծնված 27.08.1974 թ./ և Վահրամ Էդուարդի Հակոբյանի /ծնված 23.06.1997 թ./  սեփականության իրավունքը Արմավիր համայնքի Տ.Պետրոսյան /նախկին Նարիմանով/ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող գույքային միավորների` 552.0 քմ օրինական հողամասի վրա 1960 և 1965 թ.թ. կառուցված 153,2 քմ բնակելի տան,  1970 թ. կառուցված 4,7 քմ խոհանոցի, 1970 թ. կառուցված 3,7 քմ զուգարանի, 1970 թ. կառուցված 7,2 քմ ծածկի, 1973 թ. կառուցված 3,6 քմ կաթսայատան, 1973 թ. կառուցված 1,0 քմ աստիճանավանդակի, 1973 թ. կառուցված 7,5 քմ անասնաշենքի և 1995 թ. կառուցված 2,1 քմ պարիսպի նկատմամբ, իսկ անասնաշենքը 7,3 քմ մակերեսով համարել ինքնակամ:

2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:

 

  4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner