Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ , 49-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2009 թ. մարտի 27-ի թիվ 40-Ա որոշումըև ՀերիքնազԹորոսյանի 08.02.2021 թ. թիվ 0476 դիմումը և դիմումին կից ներկայացված ժառանգության իրավունքի վկայագիրը` որոշում եմ.
1. ՀերիքնազԹորոսյանին պատկանող Չարենցի փողոցի թիվ 5 շենքի բակում գտնվող 30,5 քմ մակերեսով ավտոտնակին տալ ժամանակավոր հասցե` համայնք Արմավիր Չարենցի փողոց թիվ 5/34:
2. Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: