|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 մարտի 2018 թվականի N 25 |
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով <<Կենդանաբոսաբանական այգի-վայրի կենդանիների փրկության կենտրոն>> Հասարակական Կազմակերպության նախագահ Արմեն Թադևոսյանի 12.03.2018թ. հ. 359 դիմումը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. <<Կենդանաբոսաբանական այգի-վայրի կենդանիների փրկության կենտրոն>> Հասարակական Կազմակերպությանը տրամադրել <<Արմավիրի ջրամատակարար>> ՀՈԱԿ կողմից ոռոգման ջրի մատակարարման համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի 50% նվազեցում արտոնությունը՝ 2018 թվականի համար: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԻՍՐԱԵԼՅԱՆ ԷԴԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՕՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՌՆԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|