Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 68 Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2017 թվականի N 68 Ն

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 08.12.2016Թ. ԹԻՎ 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Քաղաքաշինության և բնակ. կոմունալ հարցերի բաժնի պետի 11.07.2017թ. թիվ 1110 զեկուցագիրը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
 

 

1. Արմավիր համայնքի ավագանու 08.12.2016թ. թիվ 133 -Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների. 
1) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝
ա) 04 բաժնի 5 խմբի 1 դասի <<Ճանապարհային տրանսպորտ >> ծրագրի <<Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում >>  4251 հոդվածին ավելացնել 1810.0 հազար դրամ՝ ասֆալտածածկ փողոցների ընթացիկ նորոգման լրացուցիչ աշխատանքների համար (նախահաշվային արժեք 2145,0 հազար դրամ-խնայողություն 335,0 հազար դրամ).
բ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության  համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերին <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 1810.0 հազար դրամ:
2) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է  մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:


Կողմ -11

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԻՍՐԱԵԼՅԱՆ ԷԴԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՕՀԱՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՌՆԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner