Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 12-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2020 թվականի N 12-Ն

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 08.04.2020 թվականի N 27.3/7682-2020 գրությունը և սույն որոշման նախագծի պետական փորձագիտական որոշումը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

1. Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի <<Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>>  թիվ 136-Ն որոշման   մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N1, N2, N3, N4, N5, N6 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեի եկամուտները ավելացնել 62104,0 հազ. դրամով, այդ թվում

ա) Համայնքի բյուջեի եկամուտների նվազեցնող՝ ՀՀ օրենքների կիրառման արդյոընքում  համայնքի բյուջեի եկամուտների կորուստների պետության կողմից փոխհատուցման գումարներ  1253 տողից պակասեցնել 54933,9հազար դրամ:

բ) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ 1254 տողին ավելացնել 113100,0հազար դրամ:

գ) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացումներ  (սուբվենցիա) 1261 տողին ավելացնել 3821,6 հազար դրամ

դ)  Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ 1342 տողին ավելացնել 116.3 հազար դրամ:

 ե
) Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ 1331 տողին ավելացնել 900.0 հազար դրամ՝ նախորդ  տարվա պարտքերից,
զ) Այլ գույքի վարձակալությունից մուտքեր 1334 տողից  պակասեցնել 900,0 հազար դրամ՝  նախորդ  տարվա ավել ընդգրկված պարտքերից:

 2) Արմավիր համայնքի 2020թ. բյուջեի ծախսերը ավելացնել  216458.9հազար դրամով, այդ թվում՝
ա) 01 բաժնի 3 խմբի 1 դասի <<Աշխատակազմի (կադրերի) գծով  ընդհանուր  բնույթի այլ  ծառայություններ>> ծրագրի ՔԿԱԳ բաժնի ծախսերին ավելացնել 226,3  հազար դրամ, որից  <<Աշխատողների աշխատավարձեր  և  հավելավճարներ>> 4111 հոդվածին ավելացնել 116,3 հազար դրամ, <<Վարչական սարքավորումներ>> 5122 հոդվածին 110,0 հազար դրամ՝ բազմաֆունկիոնալ տպիչ ձեռք բերելու համար.
բ) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերին ավելացնել 22737,8հազար դրամ,այդ թվում  <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> 4819 հոդվածին 300,0հազար դրամ` ՀԿ-ներին աջակցելու համար, <<Շենքերի և շինությունների ձեռք բերում>> 5111 հոդվածին 1500.0 հազար դրամ՝  շատրվան ձեռք  բերելու համար, <<Շենքերի և շինությունների կառուցում>> 5112 հոդվածին 4272.5հազար դրամ, որից 3194.0 հազար դրամ՝ Արցախյան ազատամարտում անհայտ կորած և զոհված ազատամարտիկների հուշարձանի տարածքում շատրվանի կառուցման համար և 1078,5 հազար  դրամ 2019թ.-ի  պայմանագրերի շրջանակներում վճարումներ կատարելու համար, <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> 5113 հոդվածին 14940,3 հազար դրամ՝ արդ  թվում 4961,3 հազար  դրամ 2019թ. կնքված  պայմանագրերի շրջանակներում վճարումներ կատարելու համար,  9979,0 հազար դրամը թիվ 4 մանկապարտեզի աստիճանավանդակ  վերանորոգման համար,  <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> 5129 հոդվածին 1725.0հազար դրամ՝ 3 բակերի համար խաղարհապարակի խաղեր ձեռք բերելու համար:

գ) 04 բաժնի 5 խմբի 1 դասի <<Ճանապարհային տրանսպորտ >> ծրագրի <<Շենքերի և կառույցների կապիտալ վերանորոգում>> 5113 հոդվածին ավելացնել 128453,7 հազար դրամ՝ որից 8492,5 հազար  դրամը 2019թ.-ի  սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների  գումար, 64258,6  հազար  դրամ՝  4 բակային տարացքների բարեկարգման  ասֆալտապատման  և հիմնանորոգման, 24688,8 հազար դրամ  Չարենց  փողոցի Երևանյան Շահումյան հատվածի և 31013,8  հազար դրամը Շահումյան փողոցի  Ջիվան-Չարենց հատվածների ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար՝  սուբվենցիոն ծրագրի շրջանակներում համայնքի կողմից   55 տոկոս կատարվող աշխատանքների մաս:

դ) 04 բաժնի 9 խմբի 1 դասի <<Տնտեսական հարաբերություններ /այլ դասերին չպատկանող/ >> ծրագրի <<հողի իրացումից մուտքեր>> 8411 հոդվածին ավելացնել -500,0 հազար դրամ՝ 

ե) 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերի  <<Տրանսպորտային և  սարքավորումներ>> 5121  հոդվածին  ավելացնել 7675.0 հազար դրամ՝ Տ-130 տրակտոր 1 հատ, ԿՕ 413  աղբատար 1 հատ և ԶԻԼ ՄՄԶ55 1 հատ ձեռք բերելու համար:

զ)<<Արտադպրոցական դաստիարակություն>> 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի <<Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքայինկազմակերպություններին>> 4511 հոդվածին  ավելացնել 576,7 հազար դրամ՝  միջանցքի նորոգման համար  անհրաժեշտ  տնտեսական ապրանքների  ձեռք բերման համար 4267 հոդված:

է) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածին ավելացնել 57289,4հազար դրամ

3) Արմավիր համայնքի 2020թ. բյուջեի տարեվերջի պակասուրդը (դեֆիցիտը) ավելացնել 154354,9հազար  դրամով.
4) Արմավիրհամայնքի 2020թ. բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները ավելացնել 154354,9հազար դրամով, այդ թվում՝
ա) Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը 8190 տողին ավելացնել 154354,9 հազար դրամ, այդ թվում՝ 
- Համայնքի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը 8191 տողին ավելացնել 107940,6հազար դրամ, որից, ենթակա է ուղղման համայնքի բյուջեի ֆոնդային մաս 8193 տողին 107940,6 հազար դրամ.
-
Համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցների տարեսկզբի ազատ մանցորդը 8194 տողին ավելացնել 154354,9հազար դրամ, որից՝ առանց վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդից ֆոնդային մաս մուտքագրման ենթակագումարի 8195 տողին ավելացնել 46414,3 հազար դրամ, վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդից ֆոնդային մաս մուտքագրման ենթակա գումարը (տող 8193) 8196 տողին 107940,6 հազար դրամ:
5) Արմավիր համայնքի 2020թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 


Կողմ -11

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՌՆԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ

ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՕՀԱՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(390.86 Կբ)
(50.65 Կբ)
(58.30 Կբ)
(74.45 Կբ)
(81.88 Կբ)
(65.51 Կբ)
(91.87 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner