Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 65-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2019 թվականի N 65-Ն

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  33-րդ հոդվածի  առաջին  մասի 2-րդ  կետով,  3-րդ  մասով,  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին  մասի 5-րդ կետով՝ Արմավիր համայնքի ավագանին  որոշում է.

1. Արմավիր  համայնքի ավագանու 2018 թվականի  դեկտեմբերի  25-ի  <<Արմավիր  համայնքի  2019 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին>>  թիվ 103-Ն  որոշման   մեջ  կատարել փոփոխություններ՝ համաձայն  N1, N2, N3 հավելվածների.

1) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝

ա) 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերին ավելացնել  3314,9 հազար դրամ, այդ թվում <<գրասենյակային նյութեր և հագուստ>> 4261 հոդվածին 190,8 հազար դրամ՝ բանվորական արտահագուստ, <<Տրանսպորտային նյութեր>> 4264 հոդվածին  3031,3հազար դրամ՝ պահեստամասեր և <<կենցաղային և հանրային  սննդի  նյութեր>> 4267 հոդվածին  92,8 հազար դրամ՝ խոտհնձիչի վերանորոգման համար անհրաժեշտ  ապրանքներ  ձեռք բերելու համար:

բ) 06 բաժնի 4 խմբի 1 դասի ծրագրի <<Արմավիր քաղաքի լուսավորություն>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին  ավելացնել    243,7  հազար  դրամ՝   ավտոաշտարակի համար  պահեստամասերի ձեռք բերման  համար  (4264 հոդված):

գ 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 3558,6 հազար դրամ.
2) Արմավիր համայնքի  2019թ.  բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  օրվան  հաջորդող  օրվանից:


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(221.95 Կբ)
(1.60 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner