Այսօր: Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.08.19 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

1999թ-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, օգոստոսի 12-ը, Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ, ընդունվեց Երիտասարդության միջազգային օր: Աշխարհում այն նշվում է 2000թ-ից:

Այս տարի, Արմավիրի քաղաքապետարանի աջակցությամբ, ArmEvent-ը Արմավիրի Կենտրոնանական հրապարակում երիտասարդների միջազգային օրվան նվիրված գունային ուրախ փառատոն էր կազմակերպել:

12.08.19 Այսօր Երիտասարդության միջազգային օրն է
Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Այսօրը ևս մի հնարավորություն է հիշեցնելու երիտասարդների վճռորոշ դերը՝ էական խնդիրների լուծման հարցում, հենց ձեր համարձակ նախաձեռնությունների շնորհիվ է, որ կարող ենք վստահ լինել մեր երկրի կայուն ապագայի ու հարատևության հարցում:Անգնահատելի են այսօրվա երիտասարդության կառուցողական քայլերն ու ներգրավվածությունը հասարակական ամենատարբեր բնագավառներում. Ձեր ներուժը, ձգտումն ու կարողություններն են, որ ուղղարդելու ու նոր հորիզոններ են բացելու մեր երկրի առաջընթացի ու զարգացման համար:Սիրելի' երիտասարդներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ եւ մաղթում կամք ու հաստատակամություն՝ ձեր ... Մանրամասն
11.08.19 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ 2019 ԽԱՉԱՏՈՒՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Օգոստոսի 11-ին ավարտվեց համահայկական 7-րդ խաղերի շախմատի մրցաշարը, որտեղ Արմավիրը ներկայացնում էին 3 շախմատիստներ։

Արմավիրի քաղաքապետարանի ՀՈԱԿ Շախմատի դպրոցի մարզիչ Խաչատուր Մեսրոպյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, կիսում է 1-2 հորիզոնականը, իսկ լրացուցիչ գործակիցներով նվաճեց արծաթե մեդալ։ 
Շախմատի դպրոցի սան Էրիկ Հակոբյանը՝ 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր, 113 մասնակիցներից գրավեց 13-րդ հորիզոնականը, Վահան Միրզախանյանը 5 միավորով 36-րդ հորիզոնականում է։

 
09.08.19 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Սիրելի’ Արմավիրցիներ, Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, ArmEvents-ը, Արմավիրի քաղաքապետարանի աջակցությամբ, Արմավիրում արդեն երկրորդ անգամ կազմակերպում է գույների փառատոն։

Օգոստոսի 12-ին՝ ժամը 17։00-ից բոլորին հրավիրում ենք միասին նշելու երիտասարդների միջազգային օրը։ Բաց մի թողեք ամենագույնզգույն փառատոնին մասնակցելու հնարավորությունը։ Ձեզ սպասվում է զվարճալի օր :

Միջոցառման մուտքն անվճար է :

08.08.19 ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ 40 ՆՈՐ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ.

Արմավիրի քաղաքապետարանը ձեռք է բերել 40 մայթեզրերին տեղադրվող աղբամաններ, որոնցից 25-ը տեղադրվել են Հանրապետության, Բաղրամյան, Ջիվանու, Չարենցի և Շահումյան փողոցներում, մնացած 15-ը նախատեսվում է տեղադրել Երևանյան փողոցում:

Արմավիրի քաղաքապետարանը հորդորում է բոլոր քաղաքացիներին աղբը նետել միայն նախատեսված վայրում. համագործակցելով, լավ սովորություններ ձևավորելով և փոխադարձ հարգանքի միջոցով է միայն հնարավոր քաղաքն ավելի մաքուր պահելու մշակույթ ձևավորել։

07.08.19 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐ. ԱՐՄԱՎԻՐՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է.

Համահայկական խաղերի 2-րդ օրը Արմավիրը ներկայացնող բազկամարտիկներ Վալենտինա Լիտվինենկոն և Տաթևիկ Կարապետյանը՝ հաղթելով բոլոր մրցակիցներին, հռչակվեցին 7-րդ Համահայկական խաղերի չեմպիոն, իսկ բազկամարտիկներ Արսեն Մանուկովը և Դավիթ Մադոյանը նվաճեցին արծաթե մեդալներ:

Այսպիսով մեր թիմը արդեն նվաճել է 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

07.08.19 Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում օգոստոսի 8-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 11:00-17:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի և Նորապատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Արմավիրի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու այ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32


armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner