23.04.24
Իրազեկում
|
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով։ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 18-60 տարեկան 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված խոցելի կանայք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն։
|
|
19.04.24
Հայտարարություն
|
Տեղեկացվում է, որ 2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը 11։00-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Հանրապետության 32) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հինգերորդ նստաաշրջանի ապրիլի 26-ի թիվ 06 հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 10 հարց։
|
|
19.04.24
Արմավիր քաղաքում կկառուցվի նոր խաղահրապարակ
|
Սկսվել են 2023 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում իրականացվող՝ Արմավիր քաղաքի Չարենցի 34-36 բնակելի շենքերի բակային տարածքում խաղահրապարակի հիմնանորոգման և կահավորման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է համայնքի և GIZ համագործակցությամբ։
|
|
19.04.24
Արմավի համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Խանջյան գյուղում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ
|
Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի հետ այցելեցի Արմավիր համայնքի Խանջյան գյուղ, որտեղ հանդիպում ունեցանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Խանջյան, Լուկաշին ու Հացիկ գյուղերում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ։ Հանդիպումն ընթացավ անմիջական շփման մթնոլորտում, մեր հայրենակիցների կողմից բարձրացված հարցերին տրվեցին պատասխաններ։
|
|
19.04.24
Աշխատանքային խորհրդակցություն Արմավիրի համայնքապետարանում
|
Աշխատանքային օրվա ավարտին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն աշխատանքային քննարկում անցկացրեց համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության, գույքահարկի և վարձակալության վճարների ցուցանիշներին, քննարկեցինք գյուղատնտեսական հարցեր ևս: Կարևորելով աշխատանքների ժամանակին և պատշաճ կատարումը՝ համայնքի ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ:
|
|
18.04.24
Արմավիր համայնքի սիրելի՛ բնակիչներ,
|
Տեղեկացվում է, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում Արմավիր համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերի իրականացմանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համաձայնություն է տվել, ինչը նշանակում է, որ համայնքի բնակիչների կողմից առաջարկված ծրագրերը կյանքի կկոչվեն 2024 թվականի ընթացքում: 1․ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի հրապարակամերձ հատվածում՝ համայնքապետարանի և Մշակույթի տան միջնամասում, ժամանակակից լուծումներով այգու կառուցում, 2․ Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի Մշակույթի տան դիմացի այգու հիմնանորոգում, 3․ Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի (շենքի) մասնակի հիմնանորոգում։
|
|
17.04.24
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը ներկա է գտնվել Մալաքե-Թաուսի տոնակատարությանը
|
Ապրիլի 17-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի և ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ այցելել է Ակնալիճ գյուղի «Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների» եզդիական տաճար՝ մասնակցելու եզդիների ազգային Նոր տարի՝ Մալաքե Թաուսի տոնակատարությանը
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |