Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 137-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Ա.Աբգարյանի 2024 թվականի նոյեմբերի 08-ի թիվ 6145 զեկուցագիրը, ընդառաջելով Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի 6Ա շենքի 39 բնակարանի բնակչուհի Արևհատ Զավենի Հովհաննիսյանի՝ շենքի տանիքի մասնակի վերանորոգման նպատակով օգնության դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Արմավիր համայնքի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի «Սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրի ծախսերի 4729 հոդվածից 50.0 հազար դրամ օգնություն հատկացնել՝ Արևհատ Զավենի Հովհաննիսյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: