Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերով և 34-րդ հոդվածով` ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 2023 թվականի փետրվարի 16-ի «Արմավիրի համայնքապետարանի հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու անձին փոխարինող նշանակելու և Արմավիր համայնքի ղեկավարի 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 079-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 0363-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1.1. Որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«1․Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Աննա Վրեժի Հայրապետյանին նշանակել Արմավիրի համայնքապետարանի հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու անձին փոխարինող»:
1․2 Որոշման 2-րդ կետի «62» թվի փոխարեն կարդալ «13», իսկ «ը)»-ի փոխարեն կարդալ «թ)»։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: