Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 27.12.2024թ. թիվ 155-Ն որոշման 8-րդ կետով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 09 բաժնի 1 խմբի 1 դասի «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածի պլանը պակասեցնել 30000,0 հազար դրամով և ավելացնել «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածի պլանին։
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025թ. բյուջեի և ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: