Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանաված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ, 3-րդ փողոց, 61 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․-ի նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը,ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 24․06․2025թ․ և Գոհար Գրիգորյանի 24․06․2025 թվականի թիվ 3220 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Գոհար Գերասիմի Գրիգորյանին (ծնվ․ 03․05․1966թ․) և Մարջիկ Վանուշի Գրիգորյանին (ծնվ․ 02․10․1948թ․) պատկանող (կադաստրային ծածկագիր 04-059-0103-0002) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ,04-059-0103-0002 կադաստրային ծածկագրով 1300,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 38,0 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։
2․ Վերականգնել Գոհար Գերասիմի Գրիգորյանին և Մարջիկ Վանուշի Գրիգորյանին պատկանող իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ, 04-059-0103-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 0․1338 հա օրինական հողամասի վրա 1970թ․ կառուցված 226,3 քմ մակերեսով բնակելի տան,1980թ․ կառուցված 14,2 քմ մակերեսով անասնաշենքի և 1980թ․ կառուցված 14,4 քմ մակերեսով ծածկի նկատմամբ։
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Գոհար Գերասիմի Գրիգորյանին և Մարջիկ Վանուշի Գրիգորյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի, Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղում գտնվող 04-059-0103-0002 կադաստրային ծածկագրով 0․1338 հա մակերեսով հողամասին տալ հասցե ՝ Հայաստանի Հանրապետութուն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Սարդարապատ, 3-րդ փողոց, 61 բնակելի տուն:
5․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։