Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0968-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2024 թվականի N 0968-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՐԱՔՍ, Ա. ՍԻՄՈՆՅԱՆ ՓՈՂՈՑ , 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԻԳՐԱՆ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՄԵԼՔՈՆ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՌՈՒՍՏԱՄ ՎԱՐՈՒԺԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՍՈՖՅԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼ ՀՈՂ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Արաքս , Ա. Սիմոնյան փողոց , 1 հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը , ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 06.05.2024թ. և Տիգրան Վարուժանի Գրիգորյանի 17․07․2024 թվականի թիվ 4118 դիմումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Տիգրան Վարուժանի Գրիգորյանին ( ծնվ․ 20/03/1982թ․-ին), Մելքոն Վարուժանի Գրիգորյանին ( ծնվ․ 26/11/1984թ․-ին), Ռուստամ Վարուժանի Գրիգորյանին ( ծնվ․ 27/10/1987թ․-ին) և Սոֆյա Սերյոժայի Գրիգորյանին ( ծնվ․ 04/06/1960թ․-ին) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղում գտնվող 04-016-0018-0003 կադաստրային ծածկագրով 600,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած  120,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով,իսկ 168,3 քմ մակերեսով հողամասն օտարել ուղիղ վաճառքի միջոցով հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 1 քմ հողամասի  համար ՝ 154,44 ՀՀ դրամ , ընդհանուր 25992 (քսանհինգ հազար իննը հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ։

2. Վերականգնել Տիգրան Վարուժանի Գրիգորյանին, Մելքոն Վարուժանի Գրիգորյանին, Ռուստամ Վարուժանի Գրիգորյանին և Սոֆյա Սերյոժայի Գրիգորյանին պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Արաքս, Ա. Սիմոնյան փողոց , 1 հասցեում գտնվող 0․08883 հա օրինական հողամասի վրա 1950թ․ և 1985թ. կառուցված 119,6 քմ մակերեսով բնակելի տան  նկատմամբ, իսկ 2007թ. կառուցված 1,9 քմ մակերեսով սանհանգույցը, 2007թ. կառուցված 46,2 քմ մակերեսով ծածկը և 2007թ. կառուցված բնակելի տնից 23,9 քմ մակերեսով մասը համարել ինքնակամ։

3. Տիգրան Վարուժանի Գրիգորյանին, Մելքոն Վարուժանի Գրիգորյանին, Ռուստամ Վարուժանի Գրիգորյանին և Սոֆյա Սերյոժայի Գրիգորյանին պատկանող 04-016-0018-0003 կադաստրային ծածկագրում գտնվող  գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի  Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Արաքս, Ա. Սիմոնյան փողոց, 1 բնակելի տուն։

4․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

     2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

5․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner