Այսօր: Երկուշաբթի, 23 Հունիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ԱՅԳԵՎԱՆ
 

Զեկ. ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 09.07.2009թ. N 808-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի 2025 թվականի հունիսի 19-ի թիվ 3151 զեկուցագիրը․

  ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1․Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի 5-րդ փողոց 1-ին նրբանցք 1 մանկապարտեզ հասցեում գտնվող 

1491,13 քմ  մակերեսով մանկապարտեզը` 04-062-0013-0001-001 ծածկագրով,

248,27 քմ մակերեսով փախստարանը ՝ 04-062-0013-0001-002 ծածկագրով, 

 16,4 քմ մակերեսով պոմպակայանը ՝ 04-062-0013-0001-005 ծածկագրով, 

18 քմ մակերեսով հակահրդեհային ջրամբարը ՝ 04-062-0013-0001-006 ծածկագրով,

18 քմ մակերեսով հակահրդեհային ջրամբարը ՝ 04-062-0013-0001-007 ծածկագրով,

87,31 քմ մակերեսով՝ 04-062-0013-0001-003, 87,31 քմ մակերեսով՝ 04-062-0013-0001-004, 87,31 քմ մակերեսով՝ 04-062-0013-0001-002  ծածկագրերով ծածկերը,

15 քմ, 18 խ․մ․ մակերեսով՝ 04-062-0013-0001-009, 16,61 քմ, 28,24 խ․մ․ մակերեսով՝ 04-062-0013-0001-008, 9,05 քմ, 5,43 խ․մ․ մակերեսով՝ 04-062-0013-0001-010 ծածկագրերով պարիսպները,

և դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,7186 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության` 04-062-0013-0001 ծածկագրով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner