Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17․09․2009 թվականի թիվ 1066-Ն որոշմամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետի 12․11․2009թ․ թիվ 151 կարգադրությամբ ստեղծված բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեքի փոխադրող հանձնաժողովի եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ գյուղում գտնվող քաղաքացի Լևոն Սարգսի Իսկանդարյանի սեփականություն հանդիսացող 1,118 հա մակերեսով, 04-058-0181-0002 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության բարձրարժեք հողատեսքը /պտղատու այգի/ փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի /վարելահող/:
2․Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հացիկ համայնքի ղեկավարի 2012 թվականի հունիսի 29-ի «Գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրելու մասին» թիվ 28 որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետը, այն է՝
7
|
Լևոն Իսկանդարյան
|
181-002
|
0,49
|
|
|
|
|
0,4
|
2012թ
|
2017
|
3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 24-ի «Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ գյուղում գտնվող Լևոն Սարգսի Իսկանդարյանի սեփականություն հանդիսացող հողամասի բարձրարժեք հողատեսքը ավելի ցածրարժեքի փոխադրելու մասին» թիվ 0769-Ա որոշումը։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: