Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0679-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2025 թվականի N 0679-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔ ԱՐՄԱՎԻՐ, ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՓՈՂՈՑ , 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷՄՄԱ ՌՈԲԵՐՏԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով , որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Սահմանապահների փողոց, 3  հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 16.05.2025թ. և Էմմա Ռոբերտի Մաթևոսյանի լիազորված անձ Արտաշես Մելիքի Մխիթարյանի 19․05․2025 թ. թիվ 2600 դիմումը

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Վերականգնել Էմմա Ռոբերտի Մաթևոսյանին (ծնվ․ 24․08․1967թ․) պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, 04-001-0069-0022 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0․0840 հա օրինական հողամասի վրա 1956թ․ և 1975թ. կառուցված 163,9 քմ մակերեսով բնակելի տան, 1975թ․ կառուցված 21,50 քմ մակերեսով ավտոտնակի, 1975թ. կառուցված 3,60 քմ մակերեսով մառանի, 1975թ. կառուցված 5,00 քմ մակերեսով խորդանոցի, 1975թ. կառուցված 0,38 քմ մակերեսով պարսպի նկատմամբ, իսկ 23,00 քմ մակերեսով ծածկերը, 5,0 քմ մակերեսով կիսակառույցը, 11,50 քմ մակերեսով լողավազանը և 17,90 քմ մակերեսով  խորդանոցը համարել ինքնակամ։

2․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.36 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner