Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետի 29․07․2025թ․ N 01/14/05537 գրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 19-ի «Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս, Այգեվան, Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, Մյասնիկյան, Նորավան և Սարդարապատ գյուղերում քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք հողատեսքերը ավելի ցածրարժեքի փոխադրելու մասին» թիվ 0636-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. Որոշման 1-ին կետում «ընդամենը՝ 30,6416 հա, որից՝ 8,396 հա խաղող, 22,2456 հա պտուղ,» բառերը փոխարինել «ընդամենը՝ 30,5416 հա, որից՝ 8,396 հա խաղող, 22,1456 հա պտուղ,» բառերով։
1․2․Որոշմամբհաստատվածհավելված 1-ի 11-րդ տողում «0,3965» թիվը փոխարինել «0,2965» թվով։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: