Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 21.12.2023թ. թիվ 137-Ն որոշման 8-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի 26.09.2024թ. թիվ 5415 զեկուցագիրը և գնային հարցման պատասխանները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածի սննդամթերքի գնման գործընթացի արդյունքում խնայված գումարներից պակասեցնել 551.0 հազար դրամ և ավելացնել «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածին՝ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար տնտեսական ապրանքներ և անկողնային պարագաներ ձեռք բերելու նպատակով։
2. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: