Ղեկավարվելուվ <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, << Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի  33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝ 
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու  մասին>> թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 
1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝ 
ա.Բյուջետային տող 1111՝ <<Գույքահարկ  համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար>>, ավելացնել 9200,0 հազար դրամով. 
բ.Բյուջետային տող 1112՝ <<Հողի հարկ  համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար>>, ավելացնել 26300,0 հազար դրամով. 
գ.Բյուջետային տող 1113՝ <<Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ>, պակասեցնել 35500,0 հազար դրամով՝ սահմանելով 172522,4 հազար դրամ. 
դ.Բյուջետային տող 1392՝ <<Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից  ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր>>, ավելացնել 12000,0հազար դրամով՝ սահմանելով  90981,5 հազար դրամ: 
2) Համայնքի բյուջեի ծախսային մասում՝ 
ա.01 բաժին 6 խումբ 1 դաս՝ <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/>>, ծրագրի ծախսերի 5134 հոդվածն ավելացնել 12000,0 հազար դրամով, 
բ. 09 բաժին 1 խումբ 1 դաս՝ <<Նախադպրոցական կրթություն>>, ծրագրի ծախսերի 4511 հոդվածը պակասեցնել 387,1 հազար դրամով և ավելացնել 4637 հոդվածը 387,1 հազար դրամով: 
գ. 11 բաժին 1 խումբ 2 դաս՝ <<ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ>>, ծրագրի ծախսերի 4891 հոդվածը պակասեցնել 12000.0 հազար դրամով: 
2. Փոփոխությունները կատարել համաձայն  1,2,3,4 հավելվածների: 
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրվանից: 
   |