Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Հացիկ գյուղի 15-րդ փողոց, 2/2 հասցեում գտնվող 0․39535 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել ընդհանուր օգտագործումից՝ հասարակականի՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։