եկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 05.12.22 թվականի թիվ 205-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Գայանե Ղազարյանի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Բավարարել Ա/Ձ Գայանե Ղազարյանի հայտը և թույլատրել Արմավիր համայնք գ.Մյասնիկյան Բաղրամյան 25 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով:
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման,հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Գայանե Ղազարյանին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: