Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 14.12.2007թ., Թեմուր Բինբաշի Գալոյանի 03․11․2025թ․ թիվ 5795 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Թեմուր Բինբաշի Գալոյանին (ծնվ․ 13/01/1977թ․), Զոզան Մամոյի Խուդոյանին (ծնվ․ 05/09/1956թ․), Ազիզ Բինբաշի Գալոյանին (ծնվ․ 03/06/1982թ․) Ֆրիդա Բինբաշի Գալոյանին (ծնվ․ 18/02/1989թ․), սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական թիվ 2330447) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Լուկաշին, 8-րդ փողոց, 12 հողամաս։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։