2024 թվականի հուլիսի 09-ին Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Պետրոսյանն Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացրեց հանրային լսում՝ «ԱՅ ՋԻ ԷՅ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Լերմոնտով փողոց 105/4 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման գործունեության վերաբերյալ։
Ներկա էին՝ «ԱՅ ՋԻ ԷՅ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, ավագանու անդամներ, Արմավիրի համայնքապետարանի աշխատակիցներ։
Համայնքի ղեկավարի տեղակալը ներկայացրեց, որ հանրային լսման նպատակն է բնակչությանը ներկայացնել ծրագրի նախագիծը, ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Նա ներկայացրեց նմանօրինակ նախագծի կարևորությունը։
Այնուհետև նախագծի ղեկավարները ներկայացրեցին նախագծային լուծումները, աշխատանքների կատարման ժամկետները։ Ներկայացվեց նաև գործունեության իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ բնապահպանական և սոցիալական ազդեցությունները, ինչպես նաև դրանց նվազեցման, կանխարգելման և մեղմման ուղղված համապատասխան միջոցառումները:
Ելույթների ավարտից հետո մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց բարձրացնել ծրագրին առնչվող իրենց հուզող հարցերը և ներկայացնել մեկնաբանություններ։ Հանրային լսման մասնակիցների կողմից հնչեցին հարցեր կանաչապատ տարածքների, նկուղների առկայության վերաբերյալ, որին ի պատասխան ծրագրի ճարտարապետը նշեց, որ տարածքի շուրջ 40 տոկոսը կանաչապատ է լինելու, իսկ ընդհանուր 4 շենքերից մեկը ունենալու է երկակի գործառնական նշանակության նկուղ։