Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լ․ Աֆրիկյանի 2025 թվականի փետրվարի 26-ի թիվ 1131 զեկուցագիրը․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1․Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան փողոց 137 հասցեում գտնվող վարչական շենքի 1552,7 քմ մակերեսով հասարակական կառուցապատման նպատակային նշանակության շենքը` 04-001-0020-0003-001 ծածկագրով, 453,9 քմ մակերեսով դահլիճը ՝ 04-001-0020-0003-002, 139,0 քմ մակերեսով պարիսպը ՝ 04-001-0020-0003-003 ծածկագրերով և դրանց զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 0,704 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության` 04-001-0020-0003 ծածկագրով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |