Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության կանոնադրության 41-րդ կետը, 2025 թվականի մայիսի 8-ին կնքված Նպատակային նվիրաբերության թիվ WAFT-AR-02/4 պայմանագիրը․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինությանը, իր կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով, ամրացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող MAZ KO-806-20 (MAZ-5340C2-585-013) /սեփականության իրավունքի վկայական՝ N 04AB290174 , հաշվառման համարանիշ՝ 138DG61, նույնացման համար՝ X5H806205S0000384/ մակնիշի ավտոմեքենան։
1․1․ Գույքի պահպանման և շահագործման ծախսերը դնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության վրա:
2. Հանձնարարել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության հաշվապահին՝ մեկշաբաթյա ժամկետում գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: