Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածով՝
որոշում եմ․
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 21-ի «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը հաստատելու մասին» թիվ 1004-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն․
1․1․որոշման հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։