Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ,29-րդ ,33-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը , Բալասան Անդրանիկի Առաքելյանի 15․01․2025թ․ թիվ 0261 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Բալասան Անդրանիկի Առաքելյանին (ծնվ. 25/05/1986թ.), Ղազար Վաչագանի Խալաթյանին (ծնվ. 03/08/2006թ.) և Արման Վաչագանի Խալաթյանին (ծնվ. 26/05/2016թ.) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Հանրապետության փողոց, 1 հասցեում /սեփականության վկայականի N 26122024-04-0090/ գտնվող 0.00171 հա մասին տալ հասցե Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր Հանրապետության փողոց, 1 շենք, 43 տարածք, իսկ 0․0035 հա մասին տալ ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Հանրապետության փողոց, 1 շենք, 41 տարածք։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման ։
3․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։