Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Արմավիր համայնքի կողմից ներկայացվող ծրագրային առաջարկների վերաբերյալ․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1․ Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի Արմավիր համայնքի կողմից ներկայացվող սուբվենցիոն հետևյալ ծրագրերին՝
1․1 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Լերմոնտով փողոցի, Թումանյան փողոցի Սայաթ-Նովա – Ս․ Շահումյան հատվածի, Տիգրան Պետրոսյան փողոցի Հանրապետություն – Գորկի հատվածի հիմնանորոգում։
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի Հունան Ավետիսյան փողոցի 1-ին փողոցից Հ․Ավետիսյան 2-րդնրբանցքընկածհատվածի և Հունան Ավետիսյան 1-ին նրբանցքի հիմնանորոգում։
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 27, Մյասնիկյան փողոցի 31 և Չարենցի փողոցի 33, Մաշտոցի փողոցի 1 և 3, Երևանյան փողոցի 42, Բաղրամյան փողոցի 1, 3, 5, 5/1, Սայաթ-Նովա փողոցի 1Ա, 2Ա, 3Ա, 4Ա, 5Ա, 6Ա, 7Ա, 8Ա, Հերացի փողոցի 8, 8/1, 10, 12, Չարենցի փողոցի 24, Սայաթ-Նովա փողոցի 23, Հանրապետության փողոցի 31 և 33, Ջիվանի փողոցի 5, 7, 9, 11, Սայաթ-Նովա փողոցի 109, Հանրապետության 12 և 20, Արարատյան փողոցի 1, 3, 5, 1/1, Սահմանապահների փողոցի 45, 46, 47, Շահումյան փողոցի 15 և 39, Սահմանապահների փողոցի 6Ա, 5-րդ փողոցի 1-ին բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգում։
1․2 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 27, Մյասնիկյան փողոցի 31 և Չարենցի փողոցի 33, Մաշտոցի փողոցի 1 և 3, Երևանյան փողոցի 42, Բաղրամյան փողոցի 1, 3, 5, 5/1, Սայաթ-Նովա փողոցի 1Ա, 2Ա, 3Ա, 4Ա, 5Ա, 6Ա, 7Ա, 8Ա, Հերացի փողոցի 8, 8/1, 10, 12, Չարենցի փողոցի 24, Սայաթ-Նովա փողոցի 23, Հանրապետության փողոցի 31 և 33, Ջիվանի փողոցի 5, 7, 9, 11, Սայաթ-Նովա փողոցի 109, Հանրապետության 12 և 20, Արարատյան փողոցի 1, 3, 5, 1/1, Սահմանապահների փողոցի 45, 46, 47, Շահումյան փողոցի 15 և 39, Սահմանապահների փողոցի 6Ա, 5-րդ փողոցի 1-ին բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |