Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 21.12.2023թ. թիվ 137-Ն որոշման 8-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 01 բաժնի 6 խմբի 1 դասի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի համայնքապետարանի ծախսերի «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածի պլանը պակասեցնել 4000,0 հազար դրամով, որից 3500,0 հազար դրամ ավելացնել «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածի պլանին, 500,0 հազար դրամ՝ «Կոմունալ ծառայություններ» 4213 հոդվածին։
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024թ. բյուջեի և ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: