Այսօր: Երեքշաբթի, 18 Հունվարի 2022թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 04
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavir.armavir@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20 ապրիլի 2021 թվականի N 04

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

2021թ. ապրիլի 20-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղիունեցավհանրային քննարկում՝ 2021 թվականի սուբվենցիոն համաֆինանսավորման ծրագրով Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի, Աբովյան փողոցի՝ Արարատյան փողոց-Հանրապետության հրապարակ հատվածի, ինչպես նաև Բաղրամյան 6, 8, 10, Բաղրամյան 9/1, 9/2, 9/3, 9/4 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգման  վերաբերյալ: Քննարկումն անցկացնում էր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը: Հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքապետարանի աշխատակազմի բաժնի պետեր, համայնքի բնակիչներ, Հ/Կ-ի, ինչպես նաև լրատվության ներկայացուցիչներ: Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը մասնակիցներիններկայացրեց 2021թ. սուբվենցիոն համաֆինանսավորման ծրագրով ներկայացված հայտի վերաբերյալ մանրամասներ: Նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 216127000 (երկու հարյուր տասնվեց միլիոն հարյուր քսանյոթ հազար) ՀՀ դրամ, իսկ այս տարի նախատեսվում է՝ 335833700 (երեք հարյուր երեսունհինգ միլիոն ութ հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ: Նշեց, որ այս տարի, կառավարության որոշմամբ՝ հայտերի մեծ ծավալով պայմանավորված, համայնքի կողմից ներդվող բաժինը նախորդ տարվա 55 տոկոսի փոխարեն կլինի 70 տոկոս: Դ. Խուդաթյանը նաև նշեց, որսուբվենցիայի նախնական հայտը օրենքով սահմանված ժամկետներում ներկայացվել և քննարկվել է համապատասխան շահագրգիռ մարմինների և ոլորտային պատկան կառավարման մարմինների հետ և դիտողություններ չեն եղել: Այնուհետև ծավալվեց քննարկում. Դ. Խուդաթյանը հիմնավորեց, թե ինչո՞ւ հատկապես այդ ճանապարհահատվածներն ու բակային տարածքներն են ընտրվել: Նափաստեց, որ համայնքի հնգամյա զարգացման ծրագրով  ներկայացված են համայնքի հիմնախնդիրները և հնարավոր ցանկացած միջոցի առկայության դեպքում ըստ առաջնահերթության պետք է լուծումներ տրվեն և ներկայացված ծրագիրն ամբողջովին բխում է հնգամյա զարգացման ծրագրի պահանջներից: Նշվեց նաև, որ տվյալ հայտով  ներկայացված ճանապարհահատվածների հիմնանորոգման անհրաժեշտությունը բազմաթիվ կարևորագույն հիմնավորումներունի. քաղաքի այդ հատվածներում գտնվում են բազմաթիվ ենթակառուցվածքներ (Կոնյակի գործարան, Հիմնական դպրոց, Արվեստի դպրոց, Բժշկական քոլեջ, մանկապարտեզ), հիշյալ փողոցների ասֆալտապատումը կբեռնաթափի քաղաքի կենտրոնական հատվածների երթևեկությունը, իսկ ընտրված բազմաբնակարան բնակելի շենքերի բակային հատվածները սպասարկում են մեծ թվով շահառուների: Հանրային քննարկման մասնակիցների (նաև քննարկմանը առցանց հետևող բնակիչների) կողմից տրվեցին բազմաթիվ հարցեր, որոնց, համայնքի ղեկավարի և տեղակալների կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ:                                               Դ. Խուդաթյանը նշեց, որ փաստաթղթերի ամբողջացման այս փուլում հանրային քննարկումից հետո հարցը կքննարկվի նաև առաջիկա ավագանու նիստում: Դ. Խուդաթյանի կողմից կարևորվեց հանրային լսումների անհրաժեշտությունը, որոնք վերհանում  են հանրային կարծիքը և կարևորում հետագա հետևողական բաց գործելաոճը` ի շահ համայնքի բնակիչների և համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner