Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ,29-րդ ,33-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022թ․ դեկտեմբերի 05-ի թիվ 12 արտահերթ նիստի 205-Ն որոշումը , Նոյեմ Վոլոդյայի Գրիգորյանի լիազորված անձ Թեմուր Մամադի Ջավոյանի 04․07․2025թ․ թիվ 3406 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Նոյեմ Վոլոդյայի Գրիգորյանին (ծնվ. 12.01․1966թ.) և Հայկ Գուրգենի Սահակյանին (ծնվ. 23.07․1956թ.) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, 1-ին փողոց, 58 հասցեում (սեփականության վկայականի N 10082015-04-0023) գտնվող 0․25084 հա մասին տալ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Մայիսյան, 1-ին փողոց, 58/2 հողամաս, իսկ 1.11896 հա հասցեն թողնել նույնը ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, 1-ին փողոց, 58 հողամաս։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի թիվ 0751-Ա որոշումը:
3․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման ։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։