Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետայի նհամակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Բյուջեի եկամտային մասում`
ա.Բյուջետային տող 1261` «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» եկամտատեսակն ավելացնել 45 000 հազար ՀՀ դրամով՝ սահմանելով 175 000 հազար ՀՀ դրամ.
բ.Բյուջետային տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակն ավելացնել 78350,0 հազար ՀՀ դրամով` սահմանելով 678 350,0 հազար ՀՀ դրամ,
2) Բյուջեի ծախսային մասում`
ա.04 բաժին 9 խումբ 1 դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածն ավելացնել -30 000,0 հազար ՀՀ դրամով,
բ.09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն » ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում » 5113 հոդվածն ավելացնել 153 350,0 հազար ՀՀ դրամով,
2.Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: