Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող Արմավիր համայնքի վարչական տարածքում գտնվող հենասյուները վարձակալության իրավունքով տրամադրելու շահագրգիռ կազմակերպություններին՝ շահագործման նպատակով։
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի իրավաբնական բաժնին՝ կազմակերպությունների հետ կնքել գույքի վարձակալության պայմանագիր:
3․Գույքի վարձակալության ժամկետ սահմանել 2 տարի:
4․Գույքի վարձակալության գին սահմանել` յուրաքանչյուր հենասյան համար ամսական 200 ՀՀ դրամ:
5․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ |