Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0344-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2025 թվականի N 0344-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՐԵԳԻՆ ՅԱՇԱՅԻ ՄԱՐԹԱՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻՆ ԱՎԵԼ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը , Գարեգին Յաշայի Մարթայանի 24․02․2025թ․ թիվ 1086 դիմումը՝

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Գարեգին Յաշայի Մարթայանին (ծնվ․ 12․03․1966թ․) պատկանող Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Գ. Լուսավորչի փողոց, 2/6 հասցեում  գտնվող 04-001-0115-0006 կադաստրային ծածկագրով 600,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 120,0 քմ  մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով, իսկ 123,45 քմ մակերեսով հողամասն օտարել ուղիղ վաճառքի միջոցով հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 1 քմ հողամասի  համար ՝ 563,31 ՀՀ դրամ , ընդհանուր 69541 (վաթսունինը հազար հինգ հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ։

2. Գարեգին Յաշայի Մարթայանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք, քաղաք Արմավիր, Գ. Լուսավորչի փողոց, 2/6 հողամաս։

3․ Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց և Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով  բողոքարկվել Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան ուժի  մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.16 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner