Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բարեկարգում» տնօրինության տնօրենի 2025 թվականի մայիսի 15-ի թիվ 2530 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «2025 թվականի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 142-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 160-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |