Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի Ժ/Պ Ա․ Հարությունյանի 28.07.2025 թվականի թիվ 3821 զեկուցագիրը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածի սննդամթերքի գնման գործընթացի արդյունքում խնայված գումարներից պակասեցնել 120,7 հազար դրամ և ավելացնել «Կոմունալ ծառայություններ» 4213 հոդվածին՝ առաջացած ջրի պարտքը փոխանցելու համար:
2. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: