Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0898-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2025 թվականի N 0898-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Շահումյան-Բաղրամյան փողոցների հատման տարածքում՝ համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման մայթի ասֆալտաշերտի մոտ 6,6 քմ մակերեսը քանդելու մասին, պարզեց, որ

Հարություն Լեռնիկի Հարությունյանը  խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի սահմանած պահանջները՝համայքին պատկանող ընդհանուր օգտագործման մայթի ասֆալտաշերտի վրա իրականացրել է բարեկարգման կանոնների խախտում, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի  չափով, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի օգնական Արմեն Աբգարյանի 11072025թ թիվ 3588 զեկուցագրի հիման վրա 2025 թվականի հուլիսի 11-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Արմավիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հուլիսի 25-ին հրավիրվել է վարչական վարույթի նիստ, որի մասին ծանուցումը  փոստային առաքմամբ ուղարկել է իրավախախտող Հարություն Հարությունյանին հաշվառման հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր համայնք,  ք Արմավիր, Մաշտոցի փ. 137։ Հարություն Հարությունյանը 22.07.2025թ. ստորագրությամբ ստացել է ծանուցագիրը, սակայն չի  ներկայացել վարչական հանձնաժողովի նիստին։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերն են

Մասնավորոպես՝

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի օգնական Արմեն Աբգարյանի «Վարչական իրավախախտում հայտնաբերելու մասին» 11072025թ թիվ 4 արձանագրության հիման վրա 11072025թ կազմված  թիվ 3588 զեկուցագիրը:

Արմավիր համայնքի վարչական սահմաններում ապօրինի շինարարությունները, համայնքում բարեկարգման կանոնները խախտելու դեպքերը կանխարգելելու նպատակով հերթական ուսումնասիրության /շրջայցի/ ժամանակ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ոլորտային աշխատակիցների կողմից Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի  Շահումյան-Բաղրամյան փողոցների հատման տարածքում՝ համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման մայթի ասֆալտաշերտը քանդելու մասին 11072025թ կազմված թիվ 4 արձանագրությունը։

Վարչական հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 25-ի թիվ 20/25 արձանագրությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Շահումյան-Բաղրամյան փողոցների հատման տարածքում՝ համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման մայթի ասֆալտաշերտը քանդել են, ուստի քննարկվող իրավախախտումը հանդիսանում է բարեկարգման կանոների խախտում։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի հուլիսի 11-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Արմավիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հուլիսի 25-ին կայացել է վարչական վարույթի նիստ, իրավախախտող Հարություն Լեռնիկի Հարությունյանը պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել վարչական վարույթի նիստին։

Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և առաջարկել՝ իրավախախտող Հարություն Լեռնիկի Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի  չափով՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ։

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի`համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը։

Տվյալ պարագայում Հարություն Լեռնիկի Հարությունյանը Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Շահումյան-Բաղրամյան փողոցների հատման տարածքում քանդել է համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման մայթի ասֆալտաշերտը՝ խախտելով բարեկարգման կանոնները։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նշված արարքները իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանպատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասիև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ  հոդվածներով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 25072025 թվականի թիվ 20/25 արձանագրությունը 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Հարություն Լեռնիկի Հարությունյանի /ծնված՝ 01011977թանձնագիր՝ AT0226616նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման մայթի ասֆալտաշերտը քանդելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 156-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով։

2.Քաղաքացի  Հարություն Լեռնիկի Հարությունյանը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը վճարել Արմավիրի համայնքապետարանի 900335201498 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Արմավիր համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովին:

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի  Հարություն Լեռնիկի Հարությունյանին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner