Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Արաքս, Ս. Գրիգորյան փողոց , 15 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Վարդան Հակոբի Պետրոսյանի լիազորված անձ Հռիփսիմե Սերյոժայի Պետրոսյանի 17․02․2025 թվականի թիվ 0972 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Վերականգնել Վարդան Հակոբի Պետրոսյանին (ծնվ․ 01․12․1949թ․) և Կամո Հակոբի Պետրոսյանին (ծնվ․ 25․07․1966թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Արաքս, 04-016-0020-0030 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0․0686 հա օրինական հողամասի վրա (որից 0.00877 հա հանդիսանում է ընդհանուր օգտագործման հողամաս 2-րդ հարկի սեփականատիրոջ հետ) 1965թ. և 1978թ. կառուցված 111,8 քմ մակերեսով բնակելի տան, 1978թ․ կառուցված 23,0 քմ մակերեսով ավտոտնակի, 1978թ. կառուցված 28,20 քմ մակերեսով խոհանոցի, 1978թ. կառուցված 2,90 քմ մակերեսով զուգարանի, 1978թ. կառուցված 23,70 քմ մակերեսով անասնաշենքի, 1965թ. և 1978թ. կառուցված 11,93 քմ մակերեսով պարիսպների նկատմամբ, իսկ 2004թ. կառուցված 8,0 քմ մակերեսով ծածկը համարել ինքնակամ։
2․ Վարդան Հակոբի Պետրոսյանին և Կամո Հակոբի Պետրոսյանին պատկանող 04-016-0020-0030 կադաստրային ծածկագրից գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք , գյուղ Արաքս, Ս. Գրիգորյան փողոց , 15 բնակելի տուն։
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: