Այսօր: Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 242
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1142-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2025 թվականի N 1142-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 21-ՐԴ ՓՈՂՈՑ ,15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱՖԻԿ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ,ԱՐԵԳՆԱԶԱՆ ՌԱՖԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ,ՎԱՐԴԱՆՈՒՇ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ,ԷԴԳԱՐ ՌԱՖԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ,ԷՌՆԵՍՏ ՌԱՖԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանաված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ ,21-րդ փողոց ,15 հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը ,Ռաֆիկ Անդրանիկի Հակոբյանի 22․09․2025 թվականի թիվ 4806 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Ռաֆիկ Անդրանիկի Հակոբյանին /ծնվ․ 01․02․1949թ․/,Արեգնազան Ռաֆիկի Հակոբյանին /ծնվ․ 15․06․1983թ․/,Վարդանուշ Վոլոդյայի Հակոբյանին /ծնվ․ 06․03․1963թ․/,Էդգար Ռաֆիկի Հակոբյանին /ծնվ․ 04․07․1984թ․/,Էռնեստ Ռաֆիկի Հակոբյանին /ծնվ․ 14․04․1988թ․/  պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղում գտնվող 04-059-0034-0002 կադաստրային ծածկագրով 1300,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած  196,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով,

2․ Վերականգնել Ռաֆիկ Անդրանիկի Հակոբյանին ,Արգենազան Ռաֆիկի Հակոբյանին,Վարդանուշ Վոլոդյայի Հակոբյանին,Էդգար Ռաֆիկի Հակոբյանին,Էռնեստ Ռաֆիկի Հակոբյանին  պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ 04-059-0034-0002 կադաստրային ծածկագրով 0․1496 հա օրինական հողամասի վրա 1980թ․ կառուցված 60,5 քմ մակերեսով բնակելի տան  նկատմամբ, իսկ 2019թ․ կառուցված 90,5 քմ մակերեսով բնակելի տունը համարել ինքնակամ։

3․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

     2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4․ Ռաֆիկ Անդրանիկի Հակոբյանին ,Արգենազան Ռաֆիկի Հակոբյանին,Վարդանուշ Վոլոդյայի Հակոբյանին,Էդգար Ռաֆիկի Հակոբյանին,Էռնեստ Ռաֆիկի Հակոբյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի  Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Սարդարապատ,21-րդ  փողոց ,15 բնակելի տուն։

5․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

7․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1405-Ա որոշումը:

9․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner