Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ , 49-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2009 թ. մարտի 27-ի թիվ 40-Ա որոշումը և «ՄԱՐԳԱՐՅԱՆՆԵՐԻ ՕՋԱԽ» ՍՊԸ-ի տնօրեն Վիկտորյա Ասլանյանի լիազորված անձ Վազգեն Մարգարյանի 29.11.2021 թ. թիվ 4034 դիմումը` որոշում եմ.
1. «ՄԱՐԳԱՐՅԱՆՆԵՐԻ ՕՋԱԽ» ՍՊԸ-ին պատկանող Չարենցի փողոցի թիվ 7 շենքի հարևանությամբ գտնվող 0.0175 հա/սեփ. վկայական 861664/  գույքին  տալ  ճշտված  հասցե` համայնք Արմավիր Չարենցի փողոց թիվ 1/13:
2. Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
 4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: