Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 27-ի N 076-Ա որոշումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական՝ 2489258, տրված 10.04.2008./ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Կոմիտաս փողոց 29 հասցեում գտնվող թիվ 2 մշակույթի տան տարածքից «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ին վարձակալությամբ տրամադրված տարածքի վարձակալության ժամկետը երկարացնել մինչև 20.08.2030 թվականը՝ բջջային կայանի տեղադրման նպատակով /տանիքը՝ բջջային ու ռադիոռելեային ալեհավաքների և լարուղիների տեղակայման, տանիքի տակը՝ սարքավորումների տեղակայման համար/:
2. Տարածքի վարձակալության վճարը թողնել անփոփոխ՝ ամսական 125000/ մեկ հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: