Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Բյուջեի ծախսային մասում`
ա.01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Կոմունալ ծառայություններ» 4213 հոդվածն ավելացնել 3000,0 հազար դրամով,«Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածը պակասեցնել 3000,0 հազար դրամով,
բ.04 բաժին 9 խումբ 1 դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)», ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածն ավելացնել -4000,0 հազար ՀՀ դրամով,
գ.05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում», ծրագրի ծախսերի «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածն ավելացնել 4000,0 հազար ՀՀ դրամով
դ.06 բաժին 4 խումբ 1 դաս` «Փողոցների լուսավորում», ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 14000,0 հազար դրամով,
ե.11 բաժին 1 խումբ 2 դաս` «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ», ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 14000,0 հազար դրամով:
2.Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3 հավելվածների:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |