Այսօր: Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0820-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հուլիսի 2025 թվականի N 0820-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի քաղաքապետի 2010 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 648-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի, Արարատյան փողոց թիվ 5/1 հասցեումգտնվող 32,0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 15 (տասնհինգ) տարի ժամկետով հատկացվել է մրցույթում հաղթող ճանաչված քաղաքացի Արթուր Հովհաննիսյանին, համաձայն որի Արմավիրիքաղաքային համայնքիև Արթուր Հովհաննիսյանի միջև 2011 թվականի հունվարի 26-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ /սեղ. նո 398/:

Այնուհետև 2024 թվականի հոկտեմբերի 29-ին քաղաքացի Արթուր Վաչագանի Հովհաննիսյանը Արմավիր քաղաքի, Արարատյան փողոց թիվ 5/1 հասցեում գտնվող 0,0032 հա հողամասի կառուցապատման իր  իրավունքը վաճառել է քաղաքացի Երեմ Ռոմիկի Մկրտչյանին՝ հիմք 29.10.2024 թվականին կնքված կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանգիր՝  /սեղ. նո 3175/:

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը լրացելէ:

Քաղաքացի Երեմ Ռոմիկի Մկրտչյանը բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները:

ՂեկավարվելովՀայաստանիՀանրապետությանՔաղաքացիականօրենսգրքի 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդհոդվածներով, «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 35-րդհոդվածի 1-ին մասի 24-րդկետով, Արմավիր քաղաքային համայնքի  և Արթուր Հովհաննիսյանի միջև 2011թվականի հունվարի 26-ինկնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետն, ընդառաջելով քաղաքացի Երեմ Ռոմիկի Մկրտչյանի 2025 թվականի հունիսի26-իթիվ  դիմումը՝

                                                                  ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.     Արմավիրի քաղաքային համայնքի և Երեմ Ռոմիկի Մկրտչյանի միջև 2011 թվականի հունվարի 26-ին կնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում /սեղ. նո 398/ կատարել  փոփոխություններ.

1)     Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետն երկարացնել մինչև 26.01.2040 թվականը

2)     Պայմանագրում՝ կառուցապատման իրավունք ունեցող անձ՝ «Արմավիր քաղաքի Շահումյան փողոց 39 շենք, 16 բնակարանի բնակիչ, քաղաքացի Արթուր Հովհաննիսյան» բառերի փոխարեն կարդալ՝ «քաղաքացի Երեմ Ռոմիկի Մկրտչյան, ծնված՝ 29.11.1978թ., հաշվառված` ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, քաղաք Արմավիր, Չարենցի փողոց, 21 տուն»բառերը:

3)     Պայմանագրի 5.1 կետում նշված կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմում է «115200 (մեկ հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր)»բառերի փոխարեն կարդալ՝ «256000 (երկու հարյուր հիսունվեց հազար)» բառերը:

2.     Իրավաբանականբաժնին` քաղաքացի Երեմ Ռոմիկի Մկրտչյանի հետ կնքելհամաձայնագիր` 2011 թվականի հունվարի 26-ին /սեղ. նո 398/ կնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրումփոփոխությունկատարելումասին:

3.     Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner