Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, Այգեգործական 1-ին թաղամասի 1-ին փողոց, 12 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, Հրանուշ Հայկազի Կիրակոսյանի 10․10․2024 թվականի թիվ 5639 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Վերականգնել Հրանուշ Հայկազի Կիրակոսյանին (ծնվ․ 02/12/1946թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, Այգեգործական 1-ին թաղամասի 1-ին փողոց, 12 հասցեում գտնվող 0․05000 հա օրինական հողամասի վրա 1991թ․ կառուցված 108 քմ ներքին և 126 քմ արտաքին մակերեսով բնակելի տան, 1995թ․ կառուցված 4,6 քմ ներքին և 5,8 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինության նկատմամբ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման համար վճար չի սահմանվում:
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․Սուրիկ Ազատի Սմբատյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայքնի Մայիսյան գյուղի 04-043-0867-0037 կադաստրային ծածկագրում գտնվող գույքին տալ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ, Արմավիր համայնքի, գյուղ Մայիսյան, Ագեգործական 1-ին թաղամասի 1-ին փողոց, 12 հողամաս:
5․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։